26/09/2017 18:10
Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ, փոխանցում է Championat.com-ը:
Անգլիացու պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին, սակայն պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որ նա ավելի երկար մնա թիմում, ով ընթացիկ մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող:
Բացի այդ, պորտուգալացին պահանջել է արագացնել բանակցությունները Մարուան Ֆելաինիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: