26/09/2017 11:26
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջից 3-ը կհանձնվեն շահագործման. նախարար
Դեռևս 2016 թվականին մեկնարկած Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների վրա կառուցվող ուղեցանցերում գրեթե ավարտվել են շինարարարական աշխատանքները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջից 3-ը կհանձնվեն շահագործման», - նշեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ մնացած 4-ի վրա կշարունակվեն շինարարարական աշխատանքները: Նշենք, որ կամուրջներին հարող հատվածների երթևեկությունը երկկողմանի վերականգնվել էր մայիս ամսին: