27/09/2017 09:39
Գագիկ Ծառուկյանը ցանկանում է Քուվեյթի շեյխին ներգրավել հանքարդյունաբերության ոլորտ. «Ժամանակ»
ԲՀԿ նախագահ, ԱԺ ԾԴ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով սեպտեմբերի 24-ից ՀՀ-ում է գտնվում Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը։ «Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ սա նրա երկրորդ այցն է, որն առավելապես գործնական-ճանաչողական նշանակություն ունի։
«ՀՀ-ում շեյխին հյուրընկալող Գագիկ Ծառուկյանը ցանկանում է նրան ներգրավել Հայաստանի ամենահեռանկարային՝ հանքարդյունաբերության ոլորտ, մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման դիմաց», - գրել է թերթը։