27/09/2017 09:55
Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։
Թերթի տեղեկություններով՝ վերջինս կադրերի ռեզերվ չի ուղարկի, նոր պաշտոն կստանա։ Կարեն Միրզոյանի աշխատանքից դժգոհություն չկա, պարզապես Բակո Սահակյանի կողմից փորձ է արվել ժողովրդավարության ֆոն ստեղծել Արցախում։
«Չի բացառվում, որ Կարեն Միրզոյանը նշանակվի Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ», - հավելել է թերթը։