27/09/2017 09:24
Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով և ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել:
Թերթի տեղեկություններով՝ ներկայում ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել, և հիմա քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարման ուղղությամբ:
«Հայբուսակ»-ի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ-ի հետ զրույցում վստահեցրել է, թե խնդիրներ չունեն, իսկ թե ինչ կպարզի քննությունը, ժամանակը ցույց կտա»: