27/09/2017 09:47
Կովալենկո Շահգալդյանը մշտական բնակություն կհաստատի Գերմանիայում. «Փաստ»
«Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:
«Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ, որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաև Կովալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը», - գրել է թերթը: