27/09/2017 11:35
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կնպաստի վստահության ամրապնդմանը
ՄԱԿ-գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը Շտեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնում համանախագահների աշխատանքներին ուղղված լարվածության թուլացմանը և բանակցային գործընթացի վերականգմանը: Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ նախագահների մակարդակով հանդիպումը կնպաստի երկու կողմերի միջև վստահության ամրապնդմանը և կձևավորի անհրաժեշտ քաղաքական կամք՝ առանցքային հարցերի վերաբերյալ փոխզիջումային լուծումներ գտնելու վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ: