27/09/2017 11:59
Ոչ մի ինտրիգ չկա. Կարեն Միրզոյանն՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում չվերանշանակվելու մասին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն առայժմ չի մեկնաբանում, թե ինչու չի վերանշանակվել ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:
«Ամեն ինչ շատ հստակ է, որևէ ավելացնելու բան չունեմ, ոչ մի ինտրիգ չկա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Միրզոյանը։
Արցախի նախկին արտգործնախարարը նշեց՝ «երբ որ մեկնաբանելու պահը գա՝ սիրով կմեկնաբանեմ»։
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Կարեն Միրզոյանի փոխարեն Արցախի ԱԳ նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը։
Մամուլը, սակայն, գրում է, որ Կարեն Միրզոյանը նոր պաշտոն կստանա։
«Չի բացառվում, որ Կարեն Միրզոյանը նշանակվի Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ», - գրել է «Ժամանակ» թերթը։