27/09/2017 13:32
Արցախի Հանրապետությունը ողջունում է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում ողջունում է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը:
«Ողջունում ենք Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:
Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը», - նշված է մեկնաբանության մեջ: