27/09/2017 11:52
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 8 հյուսիսկորեական բանկի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի 8 բանկի ու բանկերի 26 աշխատակցի դեմ, որոնք աշխատում են արտասահմանում, հայտնում է AP-ը։
Բոլոր բանկերը գտնվում են Հյուսիսային Կորեայում, 26 աշխատակիցները Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ են, որոնք աշխատում են Ռուսաստանում, Չինաստանում, Լիբիայում ու ԱՄԷ-ում։
Ֆիննախի ղեկավար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ԱՄՆ-ի թիրախն են դառնալու բոլոր նրանք, ովքեր հեշտացնում են ֆինանսական գործարքները Հյուսիսային Կորեայի համար։ Նրա խոսքով՝ դա Հյուսիսային Կորեային մեկուսացնելուն ուղղված ջանքերի մի մասն է։