27/09/2017 15:29
Լապշինը հրապարակել է ադրբեջանական պաշտոնական փաստաթուղթ, որը լի է քերականական սխալներով
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանի կողմից իրեն ուղղված դատական որոշման ռուսերեն թարգմանության պաշտոնական փաստաթուղթը՝ ստորագրված դատավոր Ալիովսաթ Աբասովի կողմից: Փաստաթղթում առկա են ռուսերենի քերականական կոպտագույն սխալներ:
Հրապարակման տակ Լապշինը մասնավորապես գրել է. «Ցնցող անգրագիտություն. գիտեին էլ, որ բոլոր փաստաթղթերը հայտնվելու են համացանցում և դրանց հասարակական գնահատական է տրվելու: Հասկանում եմ, որ Ադրբեջանում ակտիվորեն արմատախիլ են անում ռուսերենը, սակայն չէ՞ր կարելի պաշտոնական փաստաթղթի համար մասնագետ գտնել: Կամ գոնե օգտվել բառարանից: Այնպես որ, թող չնեղանան»: