27/09/2017 12:29
Ադրբեջանական դատախազությունը մտադիր է վերականգնել իր երկրի «կուսությունը»
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Կենդանի մատյան»-ի իր էջում տեղադրել է Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի ստորագրած մեղադրական եզրակացությունից երկու էջի լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, որ ադրբեջանցի պաշտոնյան մտադիր է վերականգնել իր երկրի «կուսությունը»:
«Իհարկե, ես հասկանում եմ, որ ադրբեջանցի քննիչներն ու դատախազները շատ են տարվել բլոգեր Լապշինի «հանցագործությունների» հետաքննությամբ, դրա համար էլ թույլ են տվել վրիպակ: Սակայն, այսպես ասած, նրանց «վերականգնենք կուսությունը» աչք է ծակում: Մի խոսքով, ում մոտ ինչը ցավում է, այդ մասին էլ խոսում է:
Սա դատախազությու՞ն է, թե՞ կուսության վերականգման կլինիկա, ես ձեզ եմ հարցնում: Բոլորին աշխատանքից հեռացնել, նշելով դա նրանց անձնական գործում: Լուսանկարել եմ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի ստորագրած մեղադրական եզրակացության երկու էջը: Կարծում եմ, իմ մեկնաբանություններն ավելորդ են: Մախթում եմ բոլորին բարի և ուրախ առավոտ և լավ օր», - գրել է Ա.Լապշինը: