27/09/2017 13:11
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.2%-ով
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 17.2% աճ է գրանցել, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հղում անելով Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:
Հիշեցնենք, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 16.5% աճ է գրանցել: