27/09/2017 20:13
Աշխարհի գավաթը նվաճելով՝ Լևոն Արոնյանը ստացավ 96 հազ. դոլար
Թբիլիսիում անցկացված Շախմատի աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 1,6 մլն դոլար: Եզրափակչում միմյանց դեմ մրցել են չինացի Դին Լիժենը և Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Շախմատային պարտիան ավարտվել է հօգուտ Լևոն Արոնյանի, որը աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն է դարձել:
Գավաթակիրը ստացել է 96 հազ. դոլար, իսկ չինացին՝ 64 հազ. դոլար: