27/09/2017 17:48
Սյսպիսի հաղթանակ միշտ չէ, որ լինում է. Սմբատ Լպուտյանը՝ Լևոն Արոնյանի հաղթանակի մասին
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց և դարձավ աշխարհի առաջին կրկնակի գավաթակիրը։ Նա միակն է, ով երկու անգամ է այս տիտղոսը նվաճել: Առաջին ագամ հայ գրոսմայստերը գավաթին տիրացել էր 2005 թվականին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ այս հաղթանակն ուրախացրել ու ոգևորել է բոլորին:
«Բոլորս երջանիկ և ուրախ ենք, որովհետև այսպիսի հաղթանակ միշտ չէ, որ լինում է: Սա մեր երկրի շախմատային մեծ հաղթանակն է: Մեծ ուրախություն է ոչ միայն մարզասերների, շախմատասերների, այլև ողջ հայության համար», - ընդգծեց Սմբատ Լպուտյանը: