28/09/2017 10:18
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը դեֆոլտ է կանխատեսում. «Ժամանակ»
«Տեղյակ եմ, որ եվրոբոնդները վերաձևակերպելու բանակցություններ են սկսվել, բայց այս դեպքում էլ շատ ավելի վատ պայմաններ կլինեն», - «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Այսինքն՝ վերաձևակերպման դեպքում եվրոբոնդերի դիմաց ՀՀ կառավարության տոկոսադրույքը բարձրանալու է, այն հիմա 7,5 տոկոս է։
«Իսկ տոկոսադրույքի բարձրացումից մեր պարտքի սպասարկումն ավելի է մեծանում։ Իսկ դա դեֆոլտի «լավագույն» նշաններից է», - ասել է տնտեսագետը։