28/09/2017 10:44
Պանրի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 100 դրամով. «Փաստ»
Հանրապետությունում պանիրը թանկացել է: Մեկ շաբաթ է՝ «Լոռի» տեսակի պանիրը վաճառվում է կիլոգրամը 1900–2000 դրամով: Պանրի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 100 դրամով: Արտադրողները բացատրում են՝ կաթն են թանկ գնում:
«Անցյալ տարի այս ժամանակ կաթի լիտրը 100– 120 դրամ էինք գնում, իսկ այսօր՝ 130–140 դրամ, դրա համար էլ մենք մեր արտադրանքն ենք ստիպված թանկացնում», - «Փաստ»-ի հետ զրույցում պարզաբանել է Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը: