28/09/2017 16:40
Վաչե Գաբրիելյանն ու Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են էներգետիկային վերաբերող հարցեր
Այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը հետ:
Վաչե Գաբրիելյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն: