28/09/2017 18:29
Արցախում Ազգային ժողովի պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը ներկայացրել է հրաժարականի մասին դիմում:
««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն և ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։