28/09/2017 14:15
Միշտ փնտրել եմ ճանապարհները, որ նմանվեմ Տիգրան Պետրոսյանին, բայց չի ստացվում. ես տաքարյուն եմ. Արոնյան
Աշխարհի շախմատի գավաթակիր Լևոն Արոնյանի համար այս տարվա մրցաշարը դժվար է եղել:
«Շատ դժվար էր այս մրցաշարը, ուրախ եմ, որ ես կարողացա այդ լարվածությանը դիմանալ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը:
Դիտարկմանը, որ իր խաղը նմանեցնում են լեգենդար Տիգրան Պետրոսյանի խաղին, Լևոն Արոնյանը պատասխանեց. «Իմ համար մեծ հպարտություն է, որ իմ խաղը նմանեցում են մեծ շախմատիստի խաղին: Ես կարող եմ ասել՝ միշտ փնտրել եմ ճանապարհներ, որ նմանվեմ նրան, բայց չի ստացվում, նա շատ հանճարեղ շախմատիստ է, ես ավելի տաքարյուն եմ, դա ինձ միշտ խանգարում է»:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարն ասաց, որ իրեն հաղթանակի հասնելու հարցում շատ են օգնել իր թիմի անդամներն ու սիրելին՝ Արիաննան:
«Եթե իմ թիմը, Արիաննան ինձ չօգնեին, ես չէի կարողանա հաղթանակի հասնել, իրենք իրենց գործը թողած ինձ էին օգնում», - նշեց նա: