28/09/2017 12:30
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.33 տոկոսով՝ մինչև 51.97 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշինոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.29 տոկոսով՝ մինչև 57.73 դոլար՝ մեկ բարելի դիմաց: