28/09/2017 19:09
ԱՄՆ Միչիգանի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը փոխանցում է, որ ելույթով հանդես է եկել սենատոր Դեյվիդ Քնեզեքը։
«Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և այն պատմականորեն հայտնի է որպես հայկական տարածք: Տարածաշրջանը մեծամասամբ բնակեցված է հայերով: 1991-ին Իոսիֆ Ստալինն էր, ով բռնազավթեց Արցախը Հայաստանից և այն հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, սակայն Արցախի բնակչությունը միաձայն քվեարկել է հանուն անկախության», - ասել է Քնեզեքը։
Միչիգանը դարձավ Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։