28/09/2017 13:31
Վստահ եմ՝ Լևոնը կհասնի նրան, որ դառնա աշխարհի չեմպիոն. Հրաչյա Ռոստոմյան
Այս տարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կառավարությունից ստացել է 668 հանձնարական, որից կատարվել է 615-ը, ընթացքի մեջ է 53-ը, լրագրողների հետ հանդիպմանը, պաշտոնավարման առաջին տարին ամփոփելով՝ ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
«Չկատարված հանձնարականներ չունենք։ Բոլորը կատարվել են սահմանված ժամեկտով և որակով», - ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է հաշվետու ժամանակահատվածում սպորտում եղած նվաճումներին, ապա ՀՀ հավաքականի թիմի մարզիկները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 148 մդալ, այդ թվում՝ 30 ոսկե, 34 արծաթե, 83 բրոնզե, իսկ ձմեռային ունիվերսիադային 1 բրոնզե մեդալ։
Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց նաև Լևոն Արոնյանին երեկ գրանցած հաղթանակի կապակցությամբ։
«Լևոն Արոնյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է։ Վստահ եմ, որ այդ հաղթանակները շարունական կլինեն և Լևոնը կհասնի նրան, որ դառնա աշխարհի չեմպիոն», - ասաց նախարարը։