28/09/2017 14:00
Միակ տեղը, որտեղ փողը չպիտի ափսոսաս, մարզչին տված գումարն է. Հրաչյա Ռոստոմյան
Ֆուտբոլի զարգացման հարցում խնդիրները շատ են, պարտությունները՝ ցավալի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
«Ես՝ ինքս, լինելով թաղային մարզաձևի ներկայացուցիչ, շատ ծանր եմ տանում, որ թաղային մարզաձևը զարգացած չէ», - նշեց նախարարը։
Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում թաղային սպորտը կարելի է զարգացնել, եթե լինի ուշադրություն, սրտացավ մոտեցում և պրոֆեսիոնալների համալրում։ Մատնանշելով բասկետբոլում եղած հաջողությունները՝ Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց, որ կարելի է ստանալ վերը նշվածների համադրությունն ու հաջողության հասնել։
«Մարզչի դերը ևս շատ կարևոր է։ Մարզիչը պետք է բարձրակարգ լինի։ Նա կարող է միջին թիմից, միջին խաղացողներից սուպեր թիմ սարքել և հակառակը։ Միակ տեղը, որտեղ փողը չպիտի ափսոսաս, մարզչին տված գումարն է, և մենք դա ապացուցեցինք։ Ճանապարհն ու ձևն էլ ենք ցույց տվել, մնացածն էլ հաջորդ դասին», - հավելեց նախարարը։