29/09/2017 09:35
Արմեն Մարտիրոսյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությունը ձեռնտու է իշխանությանը. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության, նշել է. «Խորհրդարանն ըստ էության պռոռուսական է ձևավորվել՝ ամբողջությամբ։ Այս պահին նմանատիպ քայլը հեռանկար չունի, որովհետև իշխանություններն ամբողջովին ռուսական ենթակայության տակ են, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի առանց իշխանությունների փոփոխության՝ սխալ է»։
Ըստ Մարտիրոսյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է. «Օգտավետ է հատկապես Սերժ Սարգսյան նախագահից Սերժ Սարգսյան վարչապետ իշխանագահափոխանցության շրջանակում։ Իր գինը բարձրացնելու համար, որ առանց ինձ այստեղ շատ դժվար կլինի, տեսեք, այսպիսի խնդիրներ կան. սա իշխանությանը ձեռք է տալիս»։