29/09/2017 09:35
Վարչապետի փեսան վերահսկելու է գազային ոլորտը. «Ժամանակ»
Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա և ԱԱԾ Պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին, շուտով չի համակարգելու վերականգնողական էներգետիկայի ոլորտը։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որոնք ավելի եկամտաբեր են։ Մեր տեղեկություններով՝ նրա ոլորտային այս տեղափոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություններով։ Հիեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր ՀՀ-ի վերականգնող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներուժի մասին։
Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հարությունյանը պաշտոնապես համակարգելուց զատ, սեփականա բիզնես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Ամերիկյան կողմը ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներգետիկայի այդ ճյուղը համակարգելու անցանկալիությունը», - հավելել է թերթը։