29/09/2017 14:20
Միացյալ Թագավորությունը ցանկանում է տեսնել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծում. Ալան Դանքն
Միացյալ Թագավորությունը շարունակական աջակցություն կցուցաբերի ՀՀ կառավարությանը և այն սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը տանում են դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, Հայաստան կատարած այցելության մասին տեսաուղերձում ասել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնը։
«Ես ակնկալում եմ Հայաստանը տեսնել որպես շատ ուժեղ և բարեկեցիկ երկիր: Ես հայտարարեցի մի բանի մասին, որն էլ ավելի կմիավորի մեր կառավարություններին: Խոսքը տարեկան չորս միլիոն ֆունտի մասին է, այս և հաջորդ տարիների համար, որը կտրամադրվի «Լավ կառավարման հիմնադրամ»-ից՝ օգնելով Հայաստանին դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին», - նշել է նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Դանքնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը ցանկանում է տեսնել տևական, խաղաղ լուծում։
«Ես վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր աշխատում են այս ուղղությամբ», - ասել է նա։
«Մինչ Հայաստան գալս ես լսել էի հայերի լեգենդար հյուրընկալության մասին, և ուրախ եմ ասել, որ վերջին մեկ-երկու օրերի ընթացքում վայելում էի այդ հյուրընկալությունը: Շատ կցանկանայի ևս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այն ընդունելության համար, որ ունեցա այստեղ: Ու քանի որ հասցրել եմ նաև մի քանի բան սովորել, կցանկանայի ասել՝ «Ես շատ ուրախ էի Հայաստանում գտնվել», - հավելել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը։