29/09/2017 15:05
100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջանների, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում, Facebook-յան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության ոլորտներում:
Նախօրեին Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն իր ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկայում այդ շրջաններում նոր հիդրոկայանների, ջրի գործարանի, բակարանաշինության և մի շարք այլ ծրագրերի իրականացման արդյունքում 100 մլն դոլարից ավելի գումար է ներդրվելու», - գրել է Տիգրան Աբրահամյանը։