29/09/2017 15:07
Շվեյցարիայում աճուրդից հանել են Այվազովսկու՝ Ռուսաստանից գողացված կտավը
Շվեյցարական աճուրդում հայտնաբերվել է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը, որը Ռուսաստանում գողացվել է 1976 թվականին, հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին, փոխանցում է РИА Новости-ն:
«Տվյալներ են ստացվել, որ Շվեյցարիայի տարածքում KOLLER աճուրդային տան վաճառքի ժամանակ ներկայացվել է Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկու «Ռեվելի տեսարանը» կտավը, որը նկարվել է 1845 թվականին (օրիգինալ անվանումը՝ «Ծով»): Ավելի քան մեկ միլիոն դոլար գնահատված կտավը հեռացվել է աճուրդից», - ասել է նա:
Վոլկի խոսքով՝ կտավը գողացվել է «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Այժմ ՌԴ ՆԳՆ-ն և Շվեյցարիան աշխատում են կտավը Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ: