29/09/2017 16:25
Անհրաժեշտ է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. Նալբանդյանը՝ Վիգենինին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
Քրիստիան Վիգենինը նախարար Նալբանդյանին ներկայացրել է Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները:
Է.Նալբանդյանը, կարևորելով խորհրդարանականների ցանկությունը նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ շեշտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է Արցախի իշխանությունների հետ շփումների հաստատման կարևորությունը՝ որպես առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և իրավիճակին ծանոթանալու լավագույն միջոց։