29/09/2017 18:21
Ղրիմում Եվրոպայից ներմուծման համար արգելված մթերք են հայտնաբերել ու այրել (Տեսանյութ)
Ղրիմում ռուսական իշխանությունները հայտնաբերել են Եվրոպայից ներմուծման համար արգելված մթերքներ, հայտնում է Korrespondent.net-ը:
«Սիմֆերոպոլի շուկայում առգրավվել է Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լիտվայից և Ուկրաինայից 20 կիլոգրամ պանիր, ինչպես նաև` 900 գրամ ուկրաինական երշիկ», - ասված է հաղորդագրությունում:
Բոլոր մթերքներն այրվել են մթերային էմբարգոյի գործողության տակ արդեն երեք տարի լինելու պատճառով:
Հաղորդվում է, որ այս ընթացքում ոչնչացվել է ավելի քան 7,5 տոննա «պատժամիջոցային» մթերք: