29/09/2017 13:12
Սիրիր քո սիրտը. Ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է Սրտի Համաշխարհային օրվա անցկացմանը
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է Սրտի Համաշխարհային Օրվան, որի նպատակն է ավելացնել տեղեկացվածությունը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ և բացատրել մարդկանց ակտիվ և առողջ ապրելակերպի առավելությունները:
«Սրտի Համաշխարհային Օրը, որն անցկացվոմ է ամեն տարի՝ սեպտեմբերի 29-ին, կազմակերպվում է Սրտի Համաշխարհային Ֆեդերացիայի կողմից՝ ՈՒԵՖԱ-ի և Առողջ Ստադիայի աջակցությամբ: Աշխատելով եվրոպական ֆուտբոլային ընտանիքի հետ միասին` մենք բոլորս կարող ենք կարևոր դերակատարություն ունենալ սրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացած վաղաժամ մահվան կամ հաշմանդամության կանխարգելման հարցում:
Սրտի Համաշխարհային Օր-2017-ի թեման է՝ Տարածիր ուժը: Սրտի առողջությունը ընդհանուր առմամբ առողջության սիրտն է: Հոգ տանել ձեր սրտի մասին, նշանակում է ուտել և խմել լավ, վարժություններ անել, թողնել ծխելը... բոլոր այն բաները, որոնք ձեզ դարձնում են անառողջ, ինչպես նաև նշանակում է լավ զգալ և ի վիճակի լինել ամբողջությամբ վայելել կյանքը: Եթե դուք հոգ չեք տանում ձեր սրտի մասին և ինքներդ ձեզ ենթարկում եք սրտանոթային հիվանդության վտանգի, որի մեջ մտնում են սրտային հիվանդսւթյունները և սրտի կաթվածը և որի հետևանքով ավելի քան 17.5 միլիոն մարդ մահանում է վաղաժամ:
Մենք ուզում ենք վստահ լինել, որ բոլորն ունեն հնարավորություն ապրել ավելի լավ, երկար, առողջ կյանք: Սրտի Համաշխարհային Ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի հետ միասին մենք խնդրում ենք անհատներին և կազմակերպություններին անել հետևյալ փոփոխություները, որի միջոցով կկարողանաք տարածել ուժը:
Շարժիր քո սիրտը. վարիր ակտիվ կենսակերպ՝ նպատակ ունենալով շաբաթական 5 անգամ, օրական ամենաքիչը 30 րոպե զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ: Ֆուտբոլ խաղալն այս նվաճմանը հասնելու հիանալի ճանապարհ է: Դիտարկեք նաև արագ քայլը և հեծանիվ քշելը:
Սնուցիր քո սիրտը: Անցիր առողջ սննդի՝ հագեցած մրգերով և բանջարեղենով՝ հնարավորինս բացառելով աղը և շաքարավազը, կարգավորիր քո կողմից օգտագորվող ալկոհոլի քանակը:
Սիրիր քո սիրտը: Անհատները պետք է փնտրեն պրոֆեսիոնալ աջակցություն ծխելը թողնելու համար, իսկ կազմակերպությունները պահպանեն առանց ծխախոտ միջավայրը և պաշտպանեն պասիվ ծխողների իրավունքները»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։