30/09/2017 09:59
ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում Ծառուկյանին պատկանող ընկերություններում Ռոստոմյանի պատճառո՞վ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներ տոտալ ստուգումներ են անցկացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Պատճառը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախօրեի հայտարարություն է, որով նա փորձել էր կասկածի տակ դնել մեծ բարերարի և ազգասերի համարում ունեցող Սամվել Կարապետյանի բարի համբավը։
Չնայած Ռոստոմյանը ոչինչ չէր ասել ո՛չ վարչապետի Կարեն Կարապետյանի և ո՛չ էլ «կառավարության գործունեության մասին, վարչապետ Կարապետյանը այս հայտարարությունն ընդունել է որպես անձնական վիրավորանք և որոշել է ցույց տալ, թե ինչ կարող է լինել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն թեկուզ մի թթու խոսք ասել Կարապետյանի հասցեին կամ կասկածի տակ դնել նրա համարի համբավը։
Եթե վարչապետին հաջողվի ուժի դիրքից խոսել Գագիկ Ծառուկյանի հետ և հասնել նրան, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարի, որ Սամվել Կարապետյանը շարունակում է հանդիսանալ հայկական սպորտի ամենամեծ բարեկամն ու աջակիցը, ապա դա ազդակ կլինի մյուս բոլորի համար, ովքեր շարունակում են տատանվել այն հարցում, թե ում պետք է հավատարմության երդում տալ մինչ 2018թ ապրիլ», - գրել է թերթը: