30/09/2017 09:43
Աջ ղեկով մեքենաներ դեռևս թուլատրվում է վարել. «Ժողովուրդ»
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե առայժմ աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին խոսակցություններ չկան, դեռևս դրանք չեն արգելվի:
«Առայժմ չենք արգելի, նման բան չկա, հիմա բավականին խորն ուսումնասիրություններ են անցկացվում, որպեսզի պարզենք՝ արդյոք դրանք նպաստում են ավտոտրանսպորտային պատահարների առաջացմանը, կամ արդյոք երթևեկության մեջ խոչընդոտներ են առաջացնում, թե ոչ: Այդ ամենը դեռ խոսակցական մակարդակի մեջ է, իսկ արդյունքներն էլ կհրապարակվեն», - ասել է նա: