30/09/2017 10:42
«Սասնա ծռեր»-ի գործից անջատված 3-րդ մասը քննող դատավորի անունը հայտնի է
«Սասնա ծռեր» խմբի գործով օրերս անջատված 3-րդ մասով դատական քննությունը կանցկացվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատարանի նախագահ Արթուր Օհանյանի վարույթում, Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Այսպիսով, այս գործով ամբաստանյալներն են լինելու՝ Արամ Մանուկյանը, Հակոբ Թամրազյանը, Տիգրան Մանուկյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Գևորկ Իրիցյանը, Հովհաննես Հարությունյանը, Արայիկ Հակոբյանը, Մարտիրոս Հակոբյանը, Արամ Հակոբյանը և Վարդան Գերավետյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փաստաբանները դժգոհ էին այս որոշումից, որը կայացրել էր այս գործի մյուս մասերով քննություն իրականացնող դատավոր Արտուշ Գաբրիելյանը։