30/09/2017 14:46
Ագուերոն հաստատել է, որ կողոսկրի կոտրվածք է ստացել Ամստերդամում ՃՏՊ-ի հետևանքով
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Թվիթերի» իր էջում կատարած գրառմամբ հաստատել է, որ կողոսկրի կոտրվածք է ստացել սեպտեմեբերի 28-ին Ամստերդամում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, փոխանցում է Championat.com-ը:
Ֆուտբոլիստն Ամստերդամ էր մեկնել մասնակցելու կոլումբացի հայտնի երաժիշտ Մալումայի համերգին: Տաքսու վարորդը, որն Ագուերոյին համերգից հետո տարել է օդանավակայան, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել սյանը:Ագուերոն անվտանգության գոտին գցել էր, սակայն վնասվածքներից խուսափել չի կարողացել:
«Ի սրտե շնորհակալ եմ բոլորից՝ աջակցության խոսքերի համար: Դրանք իրոք օգնում են ինձ վերականգնվել: Տաքսին, որից օգտվել եմ՝ սխալ շրջադարձ է կատարել և բախվել սյանը: Հարվածը շատ ուժգին էր, սակայն անվտանգության գոտիների շնորհիվ խուսափել եմ ավելի լուրջ հետևանքներից: Ես տանն եմ` Մանչեսթերում, ակումբում բուժզննում անցնելուց հետո: Կողոսկրի կոտրվածք եմ ստացել: Ցավեր ունեմ, բայց լավ եմ, միանգամայն կենտրոնացած եմ վերականգնմանս վրա», - գրել է Ագուերոն:
I'm home in Manchester after an exam by club Drs. It's a broken rib. Hurts, but I'm fine, fully focused on recovery. Thank you all! pic.twitter.com/uamK7xwo99
— Sergio Kun Aguero (@aguerosergiokun) September 29, 2017