02/10/2017 10:12
ԶՈւ առաջնային խնդիրը շարունակում է մնալ մարտունակության բարձրացումը. Պաշտպանության նախարարն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին
Այս տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Կարևորագույնը, կարծում եմ, «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր», - ասաց Վ. Սարգսյանը։
Նա առանձնացրեց նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի արդիականացումը:
«Պայմանները, որ կան այնտեղ, լավագույնն են ու դա արդարացված է այն մարդկանց համար, ովքեր դպրոցական տարիքից որոշել են կյանքը կապել զինվորական ծառայության հետ», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա ընդգծեց՝ զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ.
«Դրանք են սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծաայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»: