02/10/2017 10:24
Ունենք հայկական արտադրության միջոցներ, որոնք շուկայում չունեն իրենց անալոգները. Պաշտպանության նախարար (Տեսանյութ)
Այս տարվա ընթացքում հայկական ռազմարդյունաբերությունը եղել է ու շարունակելու է մնալ Հայաստանի առաջնահերթություններից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մենք այսօր էլ ունենք տեղական արտադրության միջոցներ, որոնք կիրառվում են Զինված ուժերում և դրանք մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև՝ շուկայում չունեն իրենց անալոգները։ Մեր նպատակներից է ռազմական արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը դարձնելը», - ասաց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով.
«Հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հայտնի դառնալու ոչ միայն որպես սպառազինություն ներկրող երկիր, այլև՝ բարձրագույն տեխնոլոգիաներով ռազմական տեխնիկա արտադրող ու արտահանող երկիր»։