02/10/2017 14:42
Բակո Սահակյանի որոշմամբ փոխվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Արցախի նախագահն այցելել է Մարտակերտ քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Էդգար Հարությունյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Վլադիկ Խաչատրյանին նրա գործունեության համար: