02/10/2017 15:54
Զիդան. Իսկոն խաղում է կարծես փողոցում, դա ինձ դուր է գալիս
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո առանձնացրել է թիմի կիսապաշտպան Իսկոյին: Հենց մադրիդցիները Իսկոյի դուբլի շնորհիվ հաղթել են 2:0 հաշվով, փոխանցում է Championat.com-ը:
«Իսկոն գիտի, որ ինքը կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նա խաղում է, ինչպես ֆրիսթայլեր, և ինձ դա դուր է գալիս: Նա համբերատար է և անհանգստանում է, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում: Խաղադաշտում Իսկոն իրեն շատ հարմարավետ է զգում: Ուրախ եմ, որ մենք տեսանք նրա լավագույն խաղերից մեկը», - Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն: