02/10/2017 14:17
Խոսեպ Մարիա Բարտոմեու. «Բարսելոնն» առանց հանդիսատեսի էր խաղում՝ ի նշան բողոքի
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բացատրել է, թե ինչու է որոշվել անցկացնել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի` «Լա-Պալմասի» հետ խաղը` չնայած Կատալոնիայում տիրող լարված իրավիճակին, փոխանցում է Sports.ru-ն:
«Մենք դժգոհ ենք այն ճնշումներից, որոնք այսօր գործադրվեցին Կատալոնիայում` ընդդեմ կամքի արտահայտման ազատության:
Շատ լուրջ ենք վերաբերվում այս խնդրին: Անհանսգտացած ենք այս իրավիճակով և խաղը չեղարկելու փոխարեն, ինչպես ցանկանում էինք, մենք որոշեցինք այն անցկացնել առանց հանդիսականների, բայց իրավիճակը նորմալ չէ:
Սա բացառիկ իրադրություն է: Աջակցում ենք այն մարդկանց, ովքեր տուժել են ազատության բացակայության պատճառով:
Խոսեցինք ղեկավարների, մարզիչների, ֆուտբոլիստների հետ և որոշեցինք խաղալ, բայց առանց երկրպագուների` ի նշան բողոքի: Կարևոր է միավորներ չկորցնելը:
Այդ ամենը չկատարվեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Անվտանգության հետ ամեն ինչ կարգին է: Մենք դա արեցինք, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, թե այստեղ ինչ է կատարվում», - հայտարարել է Բարտոմեուն: