03/10/2017 22:40
Երևանում հետապնդել են քաղաքացուն ու կրակոցներ արձակել նրա ուղղությամբ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել:
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ քաղաքացին՝ Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ում կյանքի համար այս պահին բժիշկները պայքարում են:
Նշվում է, որ իրավապահների մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել դեպքի վայրում։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով: