03/10/2017 15:20
Ռեփեր 50 Cent-ին դատի են տվել Instagram-ում լուսանկարի պատճառով
ԱՄՆ-ում ռեփ-կատարող 50 Cent-ին դատի են տվել: Հայցով դիմել է լուսանկարիչ Քրիստոֆեր Պասատյերին, ով պնդում է, որ երաժիշտն առանց թույլտվության իր լուսանկարներն է օգտագործել, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով TMZ-ին:
Խոսքը երկու լուսանկարի մասին է, որոնցոմ ռեփերը պատկերված է 2014 թ. իր ելույթներից մեկի ժամանակ: Ռեփերը դրանք հրապարակել է իր ինսթագրամյան էջում: Լուսանկարի մեկնաբանության մեջ 50 Cent-ն ականջակալ է գովազդել, նաև՝ իր առաջիկա համերգը:
Պասատյերին հայտարարում է, որ ինքն է լուսանկարների հեղինակը, երաժիշտը դրանք երբեք իրենից ձեռք չի բերել: Որպես ապացույց՝ հայցվորը ներկայացրել է իր լուսանկարների սքրինշոթերը:
Լուսանկարիչը փոխհատուցում է պահանջում, գումարի չափը չի նշվում: