03/10/2017 09:27
Նախագահ-վարչապետ տանդեմում ինչ-որ բան այն չէ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մինչ ԱԺ ուղարկվելը` «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվել, «ադաբրյամսի» է արժանացել նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ներկաները տարակուսել են, որ կառավարության ներկայացրած կարևորագույն նախագծի քննարկման ժամանակ ներկա չի եղել վարչապետը։ Մինչդեռ, նախագծով որոշակիորեն նվազեցվում են վարչապետի լիազորությունները, կարևորագույն որոշումների մոդերատոր դարձնում կառավարությանը և Անվտանգության խորհրդին։
Կարեն Կարապետյանի բացակայությունը մասնակիցներին հեռուն գնացող եզրակացությունների առիթ է տվել. եթե վարչապետը չի հրավիրվել, ուրեմն մի բան էն չի նախագահ-վարչապետ տանդեմում, եթե կրճատվում են վարչապետի լիազորությունները, հնարավոր է և իսկապես Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ն «ազգովին չխնդրեն» Սերժ Սարգսյանին` վարչապետ դառնալ։
«Չնայած օրենք է` պահի տակ կարելի է ցանկացած փոփոխություն կատարել», - ասաց հանդիպմանը մասնակցած իրավաբաններից մեկը»: