03/10/2017 09:45
Որոշել են՝ Արմեն Ամիրյանը պաշտոնանկ կարվի. «Իրատես»
Հայաստանի մշակութային քաղաքականությունում այս մեկ տարվա ընթացքում էական բեկում չեղավ: Ավելին, վերջին շրջանում նախարարությունը պարբերաբար հայտնվեց անհեթեթ իրավիճակներում. մեկ ցուցահանդես է փակվում, մեկ` համերգ արգելվում:
Նախարար Արմեն Ամիրյանին, կարծես, չի հաջողվում ինտեգրվել այս ոլորտին: Դրա վկայությունն է և՛ ոլորտի ներկայացուցիչների, և՛ իշխանության հենց Բաղրամյան 26-ի դժգոհությունը նրա աշխատանքից: Այս մասին գրել է «Իրատես»-ը:
Թերթի տեղեկություններով, իշխանության վերին օղակներում որոշել են, որ 2018-ին Արմեն Ամիրյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նոր նախարարի փնտրտուք է սկսվել: