03/10/2017 11:08
Մորատան կարող է ավելի քան մեկ ամիս խաղադաշտ դուրս չգա
«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի վնասվածքն ավելի լուրջ է, քան ավելի վաղ ենթադրվում էր, հայտնում է Sports.ru- ն:
Իսպանիայի հավաքականի հարձակվողը կարող է ավելի քան մեկ ամիս դուրս չգալ մարզադաշտ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0:1) ստացած ոտքի վնասվածքի պատճառով:
Ավելի վաղ Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել էր, որ իսպանացու վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:
Հավանաբար, հարձակվողը բաց կթողնի ՉԼ-ի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռոմայի» հետ երկու հանդիպումները: