03/10/2017 12:24
ԱԺ-ն սկսել է քննարկել «Ելք»-ի արտահերթ նախագիծը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց քննարկել առաջնահերթ համարվող «Ելք» դաշինքի ներկայացրած ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը։
««Ելք»-ը, որպես բազմակարծությունը և քննարկման ուղին գնահատող ուժ, ինքը հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է», -այսօր նիստն սկսելուն պես նախագիծը առաջնահերթ լինելը հիմնավորեց «Ելք» խբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նախագծի քննարկման համար, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, հատկացվում է իննսուն րոպե։