03/10/2017 13:53
Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկեն սլովենացիները
Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականներն են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան:
Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա):