03/10/2017 18:18
«Մենք ենք, մեր ստերը». Ներկայացման պրեմիերա՝ Նարեկ Դուրյանի գլխավորությամբ
Հոկտեմբերի 5-ին և 7-ին «Բոհեմ» թատրոնում սպասվում է պրեմիերա: Կնեկայացվի «Մենք ենք, մեր ստերը» կատակերգությունն՝ ըստ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» պիեսի: Տեղայնացումն ու բեմադրությունն իրականացրել է Նարեկ Դուրյանը, պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը, գլխավոր դերում՝ Նարեկ Դուրյան:
«Պիեսը մի պատգամավորի մասին է, որը չի կարողանում սուտ խոսել և որպեսզի իր գործը հեշտացնի, ստախոս օգնական է փնտրում, որ կարողանա համոզել և ճանապարհել ընտրողներին՝ չնկատելով, որ իր տանն ունի ավելի ուժեղ ստախոս: Պարզվում է, որ նրա կինն ավելի լավ ստախոս է, քան՝ գտնված օգնականը», - տեղեկացրեց «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Ներկայացումը նաև կին-տղամարդ հարաբերությունների մասին է. հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով է ավելի լավ ստախոս՝ կի՞նը, թե՞ տղամարդը:
Դերերում հանդես են գալիս Կարեն Միրիջանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Գարիկ Միրզոյանը, Սուսաննա Ղազարյանը, Տաթև Միրումյանը:
«Մենք ենք մեր ստեր»-ն այսուհետև կընդգրկվի «Բոհեմ» թատրոնի խաղացանկում: