03/10/2017 15:28
Ռոնալդուն կատակել է, որ կարիերան ավարտելուց հետո կարող է բռնցքամարտիկ դառնալ
«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է, որ կարիերան ավարտելուց հետո կարող է բռնցքամարտիկ դառնալ: Այս մասին 32-ամյա պորտուգալացին պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր նախկին ակումբակից Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում, որն այժմ աշխատում է հեռուստաընկերությունում, փոխանցում է Championat.com-ը:
«Որտեղ եմ ինձ տեսնում 10 տարի ա՞նց. 10 տարին շատ-շատ է: Հնարավոր է՝ ես բռնցքամարտիկ լինեմ, ինչպես դու», - Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը:
Ավելի վաղ 38-ամյա Ռիո Ֆերդինանդը խոստովանել էր, որ մտադիր է իր ուժերը փորձել բռնցքամարտում, բայց պրոֆեսիոնալ կարիերա մտադիր չէ սկսել: